Նյու Յորքում դատարանը NXIVM սեքսուալ աղանդի առաջնորդ Քիթ Ռանյեին մեղավոր է ճանաչել խարդախության, շորթման նպատակով դավադրության, մարդկանց թրաֆիքինգի, ստիպողաբար աշխատանքի պարտադրելու, փողերի լվացման և մանկական պոռնոգրաֆիայի համար: Այժմ նրան մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1995 թ.-ին և զբաղվել է «ինքնակատարելագործման ուսուցմամբ»: Սակայն իրականում Ռանյեն իր համար ստրկուհիներից կազմված հարեմ է ստեղծել: Կանանց դաջում էին աղանդի հիմնադրի անվան սկզբնատառերով, պահում էին քաղցած սննդակարգով և գումար էին շորթում: Դատարանում ելույթի ժամանակ դատախազ Մոյրա Փենսան Ռանյեին անվանել է «հանցավոր կազմակերպության պարագլուխ, որի իշխանությունը սահմաններ չուներ»: Իրենց հերթին փաստաբանները փորձել են ապացուցել, որ թեև Ռանյեի սեռական կյանքը հիասթափեցնող էր, դրանում քրեական բաղադրիչ չկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Էլիսոն Մեքը ձերբակալվել էր NXIVM աղանդի գործունեության մեջ ներգրավված լինելու համար: Կինը խոստովանել է, որ զբաղվել է սեքս-ստրուկների հավաքագրմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել