Այս տարվա ապրիլին մարդկությունը ականատես եղավ սարսափելի իրադարձության՝ հրդեհի, որն այրել է Փարիզի Աստվածամոր տաճարի մի մասը:

Դժբախտությունից անմիջապես հետո հազարավոր մարդիկ խոստացան հանգանակություն անել: Ահռելի գումարներ են փոխանցել նույնիսկ ոչ այդքան հարուստ մարդիկ:

Սակայն սա միայն էժանագին փիառ էր: Այն հարուստ ֆրանսիացիները, ովքեր միլիարդներ էին խոստացել, ոչ մի կոպեկ չեն փոխանցել:

Անդրե Ֆիոթն ասում է, որ այդ միլիարդատերերը ցանկանում են իմանալ, թե որտեղ է ծախսվելու իրենց գումարը: 

Օրինակ՝ Ֆրանսուա Պինոն, ով Artemis-ից է, ում պատկանում են Gucci-ն և Saint Laurent-ը, խոստացել էր 100 միլիոն եվրո հանգանակել: Այդքան գումար էր խոստացել նաև Total ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Փուանեն:

Բերնար Առնոն՝ LVMH գլխավոր տնօրենը, ով Louis Vuitton-ի և Dior-ի սեփականատերն է, 200 միլիոն եվրո էր խոստացել:

Միշել Պիկաուդն ասում է, որ գումարի 90%-ը փոխանցել է Ամերիկայի բնակչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել