Armsport.am-ը գրում է.

«Լոռի» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել նոր գլխավոր տնօրենի նշանակման մասին:

Հայտարարությունում նշված է, որ ակումբի գլխավոր տնօրեն է նշանակվել Վահան Դանիելյանը:

Ֆուտբոլի ոլորտում մեծ փորձ ունեցող Դանիելյանը 2001-2005 թթ. աշխատել է «Բանանցում», 2006-2014թթ.՝ «Փյունիկում», 2014-2017թթ.՝ «Գանձասար-Կապանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ

«Լոռի» ՖԱ-ը հաջողություն և բարեբեր աշխատանք է մաղթել ակումբի նորանշանակ գլխավոր տնօրենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել