Այս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում, ինչպես մանկության տարիներին։ Եփվում է այն 10 րոպե, եթե ավելի թանձր եք ուզում, ավելի երկար եփեք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ — 200 մլ
  • Շաքար — 180 գ
  • Կաթի փոշի — 100 գ

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ խառնեք կաթի փոշին և շաքարը։

2. Աստիճանաբար ավելացրեք կաթը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդեր չգոյանան։

3. Կաթսան դրեք ցածր կրակի վրա և անընդհատ խառնեք մինչև եռալը։ Եռալուց հետո եփեք ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։

4. Թողեք՝ խտացրած կաթը մի քիչ սառչի և լցրեք մաքուր տարայի մեջ։ Այսքանից 300 գրամ խտացրած կաթ է ստացվում։ Պահեք սառնարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել