Չե՞ք կարողանում երեկոյան չուտել: Լուծումը նոր թևնոցի մեջ է:

Amazon-ն այս ամենին լուծում է տվել: Pavlok անունով թևնոցը կարող է օգնել, որ ճիշտ սնվեք և դադարեք 18:00-ից հետո ուտել: Այն օգտակար է ինչպես այս խնդիրը, այնպես էլ շատ այլ վատ սովորություններ դադարեցնելու համար:

Թևնոցն ամեն անգամ կհոսանքահարի, երբ փորձեք ուշ ժամի ինչ-որ բան ուտել: 

Կապ չունի՝ շատ ժամանակ եք անցկացնում համացանցում, ծխախոտ եք ծխում, եղունգներն եք կրծում, թե ոչ առողջ սնունդ եք ուտում, այն ամեն անգամ 350V-ի չափ հոսանքահարում է:

Թևնոցը կարգավորվում է հեռախոսի միջոցով: Այն կարող եք կարգավորել այնպես, ինչպես Ձեզ է հարմար: Չնայած որոշ գնորդներ դժգոհում են նոր սարքից, այնուամենայնիվ, շատերը հավաստիացնում են, որ կարողացել են մի քանի կգ նիհարել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել