168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ:

Ինչպես հունիսի 19-ին հայտնել են Պենտագոնում, դա կարվի Իրանի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ հունիսի 17-ին հայտարարված որոշման շրջանակներում:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) խնդրանքով ուղարկում  «Patriot համալիրներ, անօդաչուներ եւ հետախուզական տվյալների հավաքման համար կառավարվող թռչող ապարատներ, կործանիչ եւ ավիացիոն օժանդակության թռչող ապարատ, ինչպես նաեւ դիմադարձման այլ միջոցներ»:

«Միացյալ Նահանգներն Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք (զորքեր Մերձավոր Արեւելքում) եւ պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել