Եթե գնումներ կատարելու նպատակով այցելում եք Երեւանի Աթենքի փողոցում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոն ու Ձեր ավտոմեքենան կայանում եք կենտրոնի ավտոկայանատեղում, ապա երաշխիք չկա, որ այն կգտնեք անվնաս վիճակում: Հունիսի 17-ին` ժամը 14:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, Արմեն Ասլանյանը իրեն պատկանող «Օպել» մակնիշի 32 ՏԼ 616 համարանիշի ավտոմեքենան կայանում է նշված առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղում եւ գնումներ անելու նպատակով մտնում կենտրոն: Որոշ ժամանակ անց ավտոկայանատեղում իր ավտոմեքենան հայտնաբերում է վնասված: Կատարվածի մասին տեղեկացվում են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ու Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժինը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյւութեր են նախապատրաստվում` պարզելու համար, թե ինչ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Օպել»-ին, որից հետո` մեղավորը հեռացել է վթարի վայրից:
Տեսանյութը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ



