Tert.am-ը գրում է․

Իրանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը շրջագայություն կկատարի Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում երկրներին կտրամադրի հետախուզական նոր տեղեկատվություն` Թեհրանի կողմից հնչող «սպառնալիքների» վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Հուկը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Օմանի Սուլթանության և Բահրեյնի Թագավորության հետ: Կներկայացնի Իրանի կողմից առկա ագրեսիան տարածաշրջանում, այդ թվում` հարձակումը նավթային լցանավերի վրա»,- գրված է հայտարարությունում:

Նշվում է, որ դրանից հետո Հուկը կուղևորվի Փարիզ` քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունները նախատեսված են հունիսի 27-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել