Վախն անգրագիտության ու անորոշության հետևանք է։ Այն կարող է նաև, պատկերավոր ասած, մոր կաթի հետ անցնել։

Վախկոտ մարդուն պետք է տարբերել զգուշավոր, հաշվարկող ու ապահովագրվող մարդուց։ Վախկոտը այդպիսին է բոլոր դեպքերում։

Քաղաքականության մեջ ու պետական կարևորագույն օղակներում գտնվող մարդու համար վախը արատ է։ Վախկոտ մարդը մեղավոր է, քանզի իրավունք չունի քաղաքական գործունեություն իրականացնելու ու միաժամանակ անգրագետ լինելու։

Վախի աչքերը մեծ են, քաղաքական կյանքը՝ կարճ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել