Երկար ստատուս արդարադատության նորանշանակ նախարարի մասին
Սրտանց շնորհավորում եմ նորանշանակ նախարարին։ Մաղթում եմ ի շահ մեր երկրի գործուեություն ու մաղթում եմ, որ իր կատարած աշխատանքները միշտ հաջողությամբ ավարտվեն, ու մարդիկ փոփոխությունը զգան: Անկեղծ եմ ասում՝ ես չէի կարա։
Նայեցի էդ տղու կենսագրականը: Էս մարդը 7 հոգու շեֆ չի եղել կյաքում, ոնց ա ինքը դառնում համակարգի շեֆ։
Էս մարդը իր կենսագրությունով ձև չունի, ոչ մի ձև գոնե իմանալու, թե ինչ կառուցվածք ունի նախարարությունը։
Էս մարդը իրա կենսագրականով գոնե չի կարա դաժե պատկերացնի, թե էդ մեծ հիմնարկի ֆինանսական ելքերն ու մուտքերը ոնց են տեղի ունենում, ոնց ա կարգավորվում, ինչը ինչոց ա։ Լուրջ, առանց հեգնանքի եմ ասում... Ինձ որ 27 տարեկանում նախարարի պաշտոն առաջարկեին, ես երևի առանց կես րոպե մտածելու կհրաժարվեի, փոխնախարարի էլ, վարչության պետինը մի կերպ կարող ա մի ձև համաձայնվեի, եթե ասեինք, որ փոխնախարարներից մեկը երկու ամիս ինձ կսովորացնի։
Ես հիմա եմ հասկանում «ավելորդ ինքնավստահություն» ասվածը, ու էսքանից հետո ինքը հարցազրույց ա տալիս ու ասում ա, որ իր աշխատանքային փորձը թույլ ա տալիս պատկերացնել այդ համակարգը։
Մարդ պիտի ամեն ինչի հասնի հերթով, ամեն փուլ սովորի, նոր։ Սա նման ա, որ բարձրահարկ շենքի 2 հարկը սարքեն, հետո ձողեր դնեն ու սարքեն միանգամից 8-ը ու 9-ը։
Էդ շենքը փլվելու ա, ձև չկա։ Իհարկե, կուզեմ՝ նորանշանակ նախարարը մեզ ապացուցի, որ ինքը ճիշտ էր, Սերժը՝ սխալ, բայց 0-ից միանգամից վերևներին հասած դեռ ոչ մի պաշտոնյա դա չի կարացել ապացուցի։
Սպասենք։ Բարի ծառայություն....