Պարզվել է, որ գայթակղիչ լուսանկարով մոդելը հագուստի ապրանքանիշ է գովազդում:

Ամենաթանկարժեք մոդել Քենդալ Ջեները հուզել է ցանցը գայթակղիչ լուսանկարով: Աստղը նկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Ջեները նստած է սեղանին, պատին հենված և ոտքերը սեղանին: Աստղը սև կիպ ջինսով է և կիսաթափանցիկ սպիտակ շապիկով: Մի ձեռքով նա բռնել է սեղանը, իսկ մյուսով՝ իր կուրծքը:

Նկարը աստղի երկրպագուների շրջանում ֆուրոր է առաջացրել: Մեկ ժամում լուսանկարը միլիոնավոր լայքեր է հավաքել և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել