Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Արաքա համայնքների բնակիչները փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ պահանջելով ՀՀ գյւողնախարար Սերգո Կարապետյանին հանդիպել իրենց հետ:

Ըստ 168.am-ի՝ նրանք դժգոհում էին, որ չեն կարողանում իրացնել ծիրանի բերքը: Ըստ գյուղացիների, ծիրան մթերող ընկերություններն արհեստականորեն իջեցրել են ծիրանի գինը հասցնելով 150-200 դրամ: Այնինչ, ըստ նրա՝ մի քանի օր առաջ նույն ծիրանը մթերում էին 400-450 դրամով: Չնայած գյուղացիների պահանջին, այդպես էլ Սերգո Կարապետյանը չհանդիպեց նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Սակայն վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին:

Միակ «խորհուրդը», որ տվել է մարզպետը, հետևյալն է եղել. «Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել