Կուպեր ամերիկյան համալսարանում գիտնականները լողափերի նոր մահացու վտանգ են հայտնաբերել, հաղորդում է Live Science-ը:

Փորձագետները պարզել են, որ մահացու վտանգավոր «մարմինը խժռող» բակտերիաները կարող են լայնորեն տարածվել աշխարհի լողափներում: Պատճառը գլոբալ տաքացումն է և ջրի ջերմաստիճանի բարձրացումը:

Vibrio vulnificus «մարմինը խժռող» բակտերիաներն առաջացնում են սեպսիս, մաշկի և շարակցական հյուսվածքների լայնածավալ քայքայում: Գիտնականները Դելավեր ծոցի ջրերի կամ ծովամթերքի միջոցով բակտերիալ վարակի հինգ բարդ դեպքեր են ուսումնասիրել:

Խնդիրն այն է, որ Vibrio vulnificus-ն ապրում է համեմատաբար տաք ջրերում՝ 13 աստիճանից բարձր: Գլոբալ տաքացման պատճառով բակտերիաները ընդլայնում են իրենց արեալը՝ շարժվելով դեպի հյուսիս:

Վտանգավոր կարող է լինել վարակված ջրերից ստացված ծովամթերքը, նաև ջուրը՝ վերքերի և քերծվածների հետ շփման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել