Microsoft ընկերությունը քննարկում է ստեղնաշարերի վրա Office նոր ստեղնն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է The Verge պորտալը:

Ենթադրվում է, որ ստեղնը կծառայի Microsoft Office հավելվածների արագ կանչի համար: Նոր կոճակը ստեղնաշարի աջ կողմում կփոխարինի Windows ստեղնին:

Պորտալի տեղեկատվությամբ՝ Microsoft-ը հարցում է անցկացնում նոութբուքերի վրա այդ ստեղնի անհրաժեշտության շուրջ:

Եթե Microsoft-ն ավելացնի նոր ստեղնը, ապա դա կլինի ստեղնաշարի դասավորության առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում, նշում է The Verge-ը: Microsoft Natural անվան ներքո ստանդարտ դասավորությունը հայտնվել է 1994 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել