Aysor.am-ը գրում է.

Նոր գումարման Եվրախորհրդարանում, որն ընտրվել է մայիսի 23 -26-ը, «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» (ՍԴԱԴ) խմբի առաջնորդ է դարձել եվրապատգամավոր Իրաչե Գարսիան, նշված է խորհրդարանական խմբակցության չորեքշաբթի տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Իրաչե Գարսիան գլխավորել է սոցիալիստների և դեմոկրատների խումբը», - ասված է ՍԴԱԴ-ի հայտարարության մեջ: Դա անակնկալ չի դարձել, քանի որ Գարսիան մնացել էր այդ պաշտոնի միակ թեկնածուն այն բանից հետո, երբ երկուշաբթի գերմանացի եվրապատգամավոր Ուդո Բուլմանը հանեց իր թեկնածությունը:
Ընտրվելուց հետո ունեցած իր ելույթում Գարսիան կոչ է արել փրկել ԵՄ-ն և կառուցել նոր «ժողովրդավարական Եվրոպա»՝ ֆեմինիստական, բազմամշակութային ու բազմակրոն: Սոցիալիստների խմբակցությունը Եվրախորհրդարանում ավանդաբար զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայի քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել