168.am-ը գրում է.

Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի ծակած-թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել Նալբանդյան գյուղի մի բնակիչ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ: Նրան ժամը 23.40-ի սահմաններում ոստիկանները Նալբանդյան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Բաժնում նրա դեմքի շրջանում հայտնաբերվել են մարմնական վասվածքներ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Նալբանդյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ոստիկանները բերման ենթարկվածին տեղափոխել են բուժօգնության, այնուհետև նա ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել