Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել:

Երեկ՝ հունիսի 18-ին, նա կալանքի տակ է վերցվել կոռուպցիայի հետաքննության շրջանակներում՝ Քաթարին ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման իրավունք տրամադրելու սկանդալային գործընթացին մասնակից լինելու պատճառով:

Պլատինին AFP-ին հայտնել է հարցաքննության մասին.

«Հարցաքննությունը երկար է տևել, բայց հաշվի առնելով հարցերի քանակը, հակառակը լինել չէր կարող:

Ինձ հարցնում էին Եվրոպայի 2016 թվականի առաջնության, Ռուաստանում և Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունների մասին»,- ասել է Պլատինին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել