Բրազիլիայում, որտեղ այս ամսվա սկզբին բազմաթիվ զոհերով ՃՏՊ է տեղի ունեցել, հոմոֆոբիան քրեորեն պատժելի հանցագործություն է ճանաչվել, հետևաբար այժմ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված իրավունքների խախտման դեպքում այս երկրում հնարավոր է հայտնվել բանտում:

Համապատասխան որոշումն ընդունվել է երկրի դաշնային գերագույն դատարանի կողմից, հոմո և տրանսֆոբիայի քրեականացման հարցի քվեարկության արդյունքում. դատավորների մեծամասնությունը հանդես է եկել սեռական փոքրամասնությունների աջակցության օգտին:

Այսպիսով՝ գեյերի և լեսբուհիների միջազգային ասոցիացիայի տվյալներով՝ Բրազիլիան դարձել է մարդու իրավունքների համապատասխան նորմ ընդունած 43-րդ երկիրը:

Այժմ հոմոֆոբիան կհավասարեցվի ռասայական խտրականությանը և կկանխվի համապատասխան կարգով. սույն հոդվածի համաձայն՝ որպես պատիժ կարող է մինչև հինգ տարվա ազատազրկում սահմանվել:

Բացառություն է արվել տաճարների համար, որոնց տարածքում թույլատրվել է գենդերային պրակտիկայի նկատմամբ անձնական բացասական վերաբերմունքն արտահայտել՝ միևնույն ժամանակ արգելելով նման նախապաշարմունքի քարոզումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել