Panorama.am-ը գրում է.

Եվրամիությունը չի ընդունում, որ Թեհրանը խախտել է միջուկային ծրագրի համաձայնագիրը՝ մինչև Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը չհայտարարի այդ մասին: Այսպես եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել Իսլամական հանրապետության մտադրության մասին՝ հրաժարվել «գործարքի» որոշ պայմաններից։ Այս մասին գրում է euronews-ը։

«Իրանը նախկինի պես շարունակում է պահպանել պայմանագրի պայմաններն ու մենք  անկեղծորեն հույս ունենք ու ակնկալում ենք, որ Իրանը կշարունակի կատարել իր պարտավորությունները: Եվ ես չէի մտնի փոխադարձ մեղադրանքների փոխանակման մեջ: Դուք գիտեք ինձ, մենք շահագրգռված ենք միջուկային գործարքի պահպանմամբ»,-ասել է Մոգերինին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել