Հունիսի 18-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գյուղտեխնիկումի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:58-ին:

Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դիմաց, այրվել է «Merсedes 124»  մակնիշի (վարորդ՝ Ա.Փ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահը՝ մասամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել