Apple ընկերությունը փոխհատուցում կտրամադրի այն ծնողներին, որոնց երեխաները համակարգչային տեխնիկայով խաղալիս գնումներ կկատարեն iTunes-ում՝ առանց մեծահասակների գիտության: Այս մասին գրում է 9to5Mac բլոգը:
Փոխհատուցումը կտրամադրվի, եթե երեխան վճարում է կատարել ծնողի՝ iTunes-ին «կցված» բանկային քարտի օգնությամբ:
Խոսքն այն ծնողների մասին է, որոնք առաջին հերթին բնակվում են ԱՄՆ-ում, և երկրորդ՝ միացել են կոլեկտիվ հայցին:
Ընկերությունը համաձայնել է փոխհատուցում վճարել՝ կարգավորելու ծնողների կոլեկտիվ հայցը, որը ներկայացվել էր 2011 թվականին: Ընկերությունը նշել է, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն ցանկանում է վերջ տալ վեճին:
«Ծնողական» հայցը կապված է եղել, այսպես կոչված, պայմանական անվճար հավելվածների հետ, այսինքն՝ այն ծրագրերի, որոնք կարելի է խանութից անվճար բեռնել, սակայն որոնց «ներսում» կարելի է վճարովի գնումներ կատարել:
Եթե գնումը կատարվել է ծրագրի ներբեռնումից հետո 15 րոպեի ընթացքում, տարանցման հաստատման համար ծածկագիր չի պահանջվել: Որոշ երեխաներ այդ կերպ ծախսել են հարյուրավոր դոլարներ:
2011-ի մարտին թողարկված iOS 4.3-ում Apple-ը կանխել է նման իրավիճակները՝ 15 րոպեանոց սահմանը նվազեցնելով 2-ի. մեկը՝ հավելվածի գնման, մյուսը՝ «ներծրագրային» գնման համար:



