Շատերն ասում են, որ մենք գնալով եվրոպականանում ենք, սկսում ենք մտածել և գործել եվրոպացիների պես, և որ դրանում կա սպառնալիք մեր ազգային ինքության, մշակույթի և ազգային ինքնագիտակցության համար:
Բայց երբ նայում ես շուրջդ, թե՛ իրական կյանքում (ամենօրյա հարաբերություններում), թե՛ վիրտուալ աշխարհում (օրինակ` նույն facebook-ում) գավառական ազգայնականությունից բացի, ուրիշ գրեթե ոչինչ չես տեսնում:
Ի՞նչ Եվրոպա:
Կասեք՝ եվրոպական արժեքներ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն և այլն: Բայց դրանք եվրոպական չեն, Եվրոպայի սեփականությունը չեն, դրանք համամարդկային արժեքներ են, որոնք ոչ առաջին անգամ Եվրոպայում են ստեղծվել, ոչ էլ՝ լավագույնս կիրառվել Եվրոպայում: Վառ օրինակներ՝ ժողովրդավարության պարագայում՝ երկակի ստանդարտները (տարածքային ամբողջականություն և ազգային ինքնորոշման իրավունք, օրինակ), մարդու իրավունքների պարագայում՝ համասեռամոլներին երեխա որդեգրելու իրավունքը, կանանց և համասեռամոլներին մի շարք հարցերում առավելություններով օժտելը և այլն:
Էլ ի՞նչ Եվրոպա:
Մենք ոչ մի Եվրոպա էլ չենք գնում: Հնարավոր է՝ Եվրոպան է ուզում գալ այստեղ, դա ուրիշ հարց է:
Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մե՛նք ուր ենք գնում: Եթե ընդհանրապես գնում ենք:



