Անկարայի ոստիկանական ակադեմիայի շրջանավարտներին ուղղված ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակակառավարական բողոքի ակցիաների ճնշման ոստիկանների գործողությունները անվանել է «լեգենդար քաջություն»: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Էրդողանն ընդգծել է, որ բռնություն դրսևորել են ցուցարարները, ոչ թե ոստիկանները, և գովել է անվտանգության ուժերին զսպվածություն դրսևորելու համար:

Բացի այդ, վարչապետը մեղադրել է ցուցարարներին՝ համարելով, որ նրանք կատարել են օտարերկրյա պատվեր, որի նպատակն է Թուրքիայի վրա ճնշումը:

Միջազգային դիտորդներն իրենց հերթին նշում են, որ ոստիկանությունը ցույցերը ճնշել է ավելորդ ուժի կիրառմամբ, որին զոհ է գնացել 5 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել