Էներգիայի պակա՞ս եք զգում: Հավանաբար կարևորագույն վիտամինների կարիք ունեք: Ահա թոփ 8 մթերքներ, որոնք էներգիա կհաղորդեն ձեզ և կօգնեն ողջ օրվա ընթացքում ակտիվ մնալ:
Ադամաթուզ
Սա հիանալի միրգ է մարզումներից հետո ուտելու համար. այն ածխաջրածիններ է պարունակում, բայց անմիջապես էներգիա է հաղորդում: Ադամաթուզը նաև մեծ քանակությամբ կալիում է պարունակում, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ կալիումի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել ֆիզիկական թուլության: Ադամաթուզի մեջ պարունակվող շաքարը արագորեն մարսվում է և վերածվում էներգիայի պաշարի:
Ոսպ
Ուտելիքի ամենօրյա պաշարում ոսպը պետք է իր ամուր տեղը զբաղեցնի: Այն հարուստ է ամինաթթուներով, սպիտակուցով և վիտամիններով և կարող է փոխարինել բրինձն ու մակարոնը գրեթե բոլոր բաղադրատոմսերում: Ոսպը նաև հարուստ է մանրաթելերով, ինչն օգնում է երկար ժամանակ հագեցած մնալ և չի թողնում, որ գլյուկոզայի մակարդակը բարձրանա:
Վարսակ
Վարսակը էներգիան ավելացնող առաջնային մթերքներից է: Առանց կարագի և շաքարավազի վարսակն ածխաջրածնի հարուստ աղբյուր է: Այն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և երկար ժամանակ մարդուն տալիս է հագեցվածության զգացում: Բացի այդ վարսակը մեծ քանակությամբ վիտամին B է պարունակում, ինչը նույնպես պատասխանու է օրգանիզմում էներգիայի պահպանման համար: Վարսակն ուտելու նախընտրելի ժամն է մինչև առավոտյան 11-ը:
Հավկիթ
Շատ մարդիկ թերագնահատում են հավկիթի նշանակությունը, թեև այն մեծ քանակությամբ էներգիա է հաղորդում: Հավկիթը հարուստ է սպիտակուցով, ամինաթթուներով և օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կենսական նշանակություն ունեն նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել մկանային և իմունային համակարգը, ուղեղի աշխատանքն ու կարգավորել հեղուկների հավասարակշռությունն օրգանիզմում:
Ընկույզ
Ընկույզը սպիտակուցի ամենահարուստ աղբյուրն է: Այն սովորաբար անվանում են «սնունդ ուղեղի համար», քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ: Օրական մի բուռ ընկույզը միանշանակ մեծ քանակությամբ էներգիա կհաղորդի: Ընկույզը նաև պարունակում է մանրաթելեր, կալցիում և մի շարք այլ կարևոր նյութեր, որոնց կարիքն օրգանիզմն ունի:
Դառը շոկոլադ
Էներգիայի աղբյուրը պարտադիր չպետք է լինի անհամ. կան էներգիայի աղբյուրներ, որոնք բավականին քաղցր համ ունեն: Դրանցից մեկն էլ դառը շոկոլադն է: Այն լի է սրտի համար օգտակար հակաօքսիդանտներով: Այն նաև կոֆեին է պարունակում, ինչն օրգանիզմը պահում է առույգ վիճակում:
Կոկոսի հյութ
Կոկոսի հյութը պինդ մթերք չէ, բայց այն նույնպես էներգիայի մեծ աղբյուր է: Այն հաճախ անվանում են «բնական էներգետիկ ըմպելիք»: Այն լի է կենսական վիտամիններով և աղերով, ինչպիսին է կալիումը: Բացի այդ՝ կոկոսի հյութը քիչ շաքար և յուղ է պարունակում:
Յոգուրտ
Յոգուրտը համեղ է և լինում է բազմազան համերի: Որպես աղանդեր կարող եք փորձել անցնել քիչ քանակությամբ ճարպ պարունակող յոգուրտներին՝ մոռանալով շոկոլադե կոնֆետների կամ թխվածքների մասին: Յոգուրտը պարունակում է կալցիում, վիտամին B-12 և սպիտակուց:



