Ամերիկացի կինոդերասանուհի Սկարլետ Յոհանսոնը կկատարի համակարգչի օպերացիոն համակարգի դեր, որին սիրահարվում է Her (Նրան) ֆիլմի գլխավոր հերոսը: Այս մասին հայտնում է Vulture պարբերականը:
Յոհանսոնը կփոխարինի դերասանուհի Սամանտա Մորտոնին, որը հեռացվել է նախագծից արդեն ֆիլմի բոլոր տեսարանների նկարահանումից հետո: Ինչպես հայտարարել է ռեժիսոր Սպայկ Ջոնսը, մոնտաժման փուլում ինքը հանկարծակի հասկացել է, որ Մորտոնը չի համապատասխանում այդ դերին:
Ֆիլմում տղամարդու գլխավոր դերով հանդես է գալիս Հոակին Ֆենիքսը: Համաձայն սյուժեի՝ հերոսը միայնակ գրող է, որը գնում է ինչ-որ օպերացիոն համակարգով համակարգիչ: Ինչպես պազվում է ՝այդ համակարգիչն ունի հավելյալ ինտելեկտ: Այն օգտատիրոջ հետ շփվում է կանացի ձայնով: Արդյունքում նրա և գրողի միջև սիրավեպ է սկսվում: Ֆիլմը կթողարկվի 2013-ի նոյեմբերի 30-ին: Ֆիլմում նկարահանվում են նաև Օլիվիա Ուայլդը, Ռունի Մարան և Էմի Ադայմսը:



