Armsport.am-ը գրում է.

Նորաստեղծ «Տորպեդո Երևան» ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իր մարզումներն անցկացնում է Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում` Սամվել Դարբինյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նորաստեղծ թիմի կազմում 20 ֆուտբոլիստ է մարզվում, այդ թվում` ճապոնացի 3 խաղացող, ովքեր փորձաշրջան են անցնում:

ArmSport-ն ավելի վաղ հայտնել էր, որ ակումբն արդեն կատարել է բոլոր պահանջվող վճարումները, որպեսզի թույլտվություն ստանա մասնակցելու Հայաստանի առաջնություններին: «Տորպեդո Երևանը» կունենա նաև 7 մանկապատանեկան թիմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հաջորդ մրցաշրջանում կմասնակցեն նաև նորաստեղծ «Դովեղ», «Դիլիջան»,«Վան», «Վեստ Արմենիա», «Անի» ակումբները: ՀՖՖ-ն աշխատանքներ է տանում նաև ԲԿՄԱ ակումբի ստեղծման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել