Բրիտանական Mind կազմակերպության մասնագետները հարցում են անցկացրել և պարզել, որ մարդկանց մեծ մասն իրենց աշխատանքը ընկալում են որպես հիմնական սթրեսի աղբյուր:

Հետազոտողները նաև պարզել են, որ երիտասարդ գրասենյակային աշխատողների գրեթե կեսի մոտ աշխատանքային առաջին տարում քաշի զգալի ավելացում է նկատվում:

Բացի դրանից՝ հոգնածություն և տեսողության նկատելի վատացում է հաճախ նկատվում համակարգչի դիմաց նստած գրասենյակային աշխատողների մոտ:

Գրասենյակային աշխատողների հիմնական խնդիրներից են ողնաշարի հետ կապված հիվանդությունները, որի հետևանքով ցավեր են առաջանում պարանոցի, թիակների և գոտկատեղի հատվածներում:

Հետազոտողները պնդում են, որ գրասենյակում հինգ տարի աշխատելուց հետո մարդու մոտ կարող են զարգանալ թրոմբոզ, աթերոսկլերոզ և թութք: Դա պայմանավորված է սննդակարգով, նստակյաց կենսակերպի հետ կապված քաշի ավելացումով: Տասը տարի անց գրասենյակային աշխատողների մոտ կարող են ի հայտ գալ գաստրիտ, իմպոտենցիա և 2-րդ տիպի շաքարախտ: Պատճառները նույնն են՝ անառողջ սննդակարգը և նստակյաց կենսակերպը, հաղորդում է Health պորտալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել