Նրանք այլանդակ դեմքեր ունեն և կարմիր, լուսարձակող աչքեր: Այդ մարդկանց ուղեղը մեռած է, նրանք զուրկ ենք ինքնատիրապետումից և ենթարկվում են միայն ուրիշների հրամաններին: Նրանք թափառում են գիշերային փողոցներով՝ փնտրելով զոհերի և կարող են հարձակվել Ձեզ վրա ցանկացած պահի: Ովքե՞ր են նրանք: iԶոմբիները: Չհասցրեց Samsung ընկերությունն ինչպես հարկն է ծաղրել Apple-ի արտադրանքի օգտատերերին, նույնը սկսեց նաև Nokia-ն: Ֆիննական արտադրողը որոշել է բացել iPhone-ի օգտատերերի աչքերը՝ ցուց տալով, թե նրանք ինչ տեսք ունեն կողքից:
Hi-Nrews.ru-ի փոխանցմամբ՝ Nokia-ն գովազդում է նոր Lumia 925սմարթֆոնի տեսախցիկը, որը կարող է հրաշալի լուսանկարներ ստեղծել ցանկացած լուսավորության պայմաններում՝ նույնիսկ առանց լուսարձակման: iԶոմբիները դա չեն հասկանա՝ ակնարկում է Nokia-ն: Nokia-ի այս գովազդը պատասխանն է Apple-ի մեկ այլ գովազդի, որը կոչ է անում իր օգտատերերին շրջապատող աշխարհը լուսանկարել միայն iPhone-ի տեսախցիկով: iԶոմբիները ենթարկվում են ու կատարում հրամանը:
«Այս մարդիկ այլևս գիտակից չեն: Նրանք կուրացնում են միմյանց լուսարձակներով ու լուսանկարում են այն ամենն, ինչ հանդիպում է իրենց ճանապարհին: iԶոմբիները փոխանցում են վիրուսը ոչ թե կծելու, այլ լուսարձակման միջոցով: Կարո՞ղ է արդյոք մեր հերոսը դիմադրել կենդանի մեռելների բանակին՝ կիմանանք հաջորդ սերիայում»,- ասվում է գովազդում:



