Vulcan հոլդինգը 400 մլն դոլարով կվաճառի աշխարհում ամենամեծ կրիչ-ինքնաթիռի՝ Stratolaunch-ի նախագիծը, հաղորդում է CNBC-ն։

Կրիչ-ինքնաթիռը նախատեսված է 9․1 հազար մետր բարձրությունից հրթիռներ ուղեծիր արձակելու համար։

Նախ՝ դրա միջոցով տիեզերք կարձակվի Pegasus XL թևավոր հրթիռը՝ նախատեսված մերձերկրյա ուղեծիր կոմերցիոն արբանյակների համար։ Ապագայում օդանավը կկարողանա մինչև 3 հրթիռ կրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել