Կապիկն «անպարկեշտ» սելֆի է նկարահանել՝ ցուցադրելով միջնամատը, հաղորդում է Daily Mail-ը:

Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքից զբոսաշրջիկները երեք երեխաների հետ ուղևորվել են Բալի: Այնտեղ նրանք որոշել են այցելել Ուբուդեում գտնվող կապիկների անտառը:

Տեղացի գիդը զբոսաշրջիկներին առաջարկել է լուսանկարվել: Կադրերում կապիկներ են հայտնվել, որոնցից մեկը մոտեցել է գիդին, վերցրել տեսախցիկը և մի քանի լուսանկար արել:

Երբ զբոսաշրջիկները նայել են լուսանկարները, զարմացել են: Նախ՝ կապիկն իսկական սելֆի է արել՝ կադրի մեջ վերցնելով իր մռութը և հետևի ֆոնին նստած մարդկանց: Եվ երկրորդ՝ նկարներից մեկում կենդանին միջնամատ է ցույց է տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել