Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում սուպերմեքենաներով լի հսկայական «գերեզմանոց» կա՝ լի ամենաթանկարժեք և գեղեցիկ մեքենաներով, որոնք այժմ փտում են, գրում է Luxury Launches հարթակը:

Ենթադրվում է, որ երբեմնի թանկարժեք մեքենաների նախկին տերերը հարուստ գործարարներ են եղել, որոնք, ֆինանսական դժվարությունների հանդիպելով, ստիպված են եղել լքել երկիրը՝ խուսափելու համար պարտքերի վերաբերյալ ԱՄԷ-ի խիստ օրենքներից:

Մեքենաների մեծ մասը ժամանակի ընթացքում փտել է, սակայն «գերեզմանոցում» կան համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաներ, որոնք կարող են վերավաճառվել միլիոնավոր դոլարներով: Այս վայրում տարբեր մակնիշների թանկարժեք մեքենաներ կան, ինչպիսիք են Mercedes-ը, Lamborghini-ն, Ferrari-ն, Rolls Royce-ը, Bentley-ն, Range Rover-ը, Mustang-ը և այլն:

Նախկինում այս վայրին անդրադարձած 25-ամյա բլոգեր Մոշին Լատիֆի խոսքով՝ դա ԱՄԷ-ում լքված մեքենաների՝ իր տեսած ամենամեծ վայրն է: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել