Նոքս Դանիելը հասկացել է, որ իր որդին տարբերվում է մյուս երեխաներից այն ժամանակ, երբ երեխան ընդամենը 9 ամսական էր։ Այդ տարիքում նա արդեն կարողանում էր հիշել ստեղնաշարի վրայի տառերի տեղերը։

Հետագայում՝ 6 տարեկան հասակում, վունդերկինդը դարձավ Օքսֆորդի համալսարանի ամենաերիտասարդ ուսանողը։

2017-ին երիտասարդ գիտնական Ջոշուա Բեքֆորդը, ով այսօր 13 տարեկան է, ճանաչվեց աուտիզմ ունեցող 30 լավագույն մարդկանցից մեկն աշխարհում։

Ըստ նրա հոր խոսքերի՝ երեխան գիտելիքներն ի ցույց դնել սկսել է շատ վաղ, երբ հեշտությամբ սովորեց ստեղնաշարի տառերի տեղերը, այնուհետև սկսեց տարբերակել գույները։

Երեք տարեկանում երեխան արդեն կարդում էր՝ օգտագործելով աուդիո ձայնագրություններ, կարողանում էր խոսել ճապոներեն։ Համակարգչի ստեղնաշարով տպել սովորել է ավելի շուտ, քան թղթի վրա գրել։

Հայրը նշում է, որ աուտոիկ խանգարում ունեցող երեխայի կրթությունն ու դաստիարակությունը ուղեկցվում է շատ դժվարություններով։ Նրա որդին տնային կրթություն է ստանում, քանի որ շատ ավելի զարգացած է պետական դպրոց հաճախելու համար։

Միևնույն ժամանակ Բեքֆորդը չի կարողանում շփվել իր տարիքի երեխաների հետ. նա նախընտրում է հաղորդակցվել դեռահասների կամ մեծահասակների հետ։

Տղայի հայրը՝ Դանիելը, տեղեկացել է, որ Օքսֆորդում կրթում են 8-13 տարեկան շնորհալի երեխաներին։ Եվ չնայած որ տղան ընդամենը 6 տարեկան էր, նրան ընդունեցին, և նա դարձավ հեղինակավոր համալսարանի ամենաերիտասարդ ուսանողը։

Բացի դրանից՝ երիտասարդ գիտնականը ակադեմիական հրաշալի գիտելիքներ ունի, հաջողություններ է գրանցում էկոլոգիական և հումանիտար գիտությունների ոլորտներում, մեծ հետաքրքրասիրություն է ցուցաբերում Եգիպտոսի հանդեպ և այս երկրի հնագույն քաղաքակրթության մասին մանկական գիրք է գրել։

Բեքֆորդը մասնակցել է միջազգային TEDx կոնֆերանսին Վիեննայում և ներկայացրել է իր «Երկիր մոլորակի փրկությունը» բանաստեղծությունը, որը նվիրված է շրջակա միջավայրին։ Դրա համար նա ստացել է ազգային մրցանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել