Թուրքիան մտադիր է լազերային զենք մշակելԹուրքիան մտադիր է սեփական լազերային զենքն ունենալ, որը կկիրառվի ռազմանավերի եւ անօդաչու սարքերի վնասազերծման ժամանակ:

Թուրքական Hurriyet օրաթերթը գրում է, որ զենքի մշակմամբ կզբաղվի երկրի Գիտատեխնիկական խորհուրդը. կնախագծվի երկու տարբերակ, դրանք կփորձարկվեն, ինչից հետո այդ երկուսից կընտրվի ամենահաջողը:

Լազերային զենք առայժմ ունի միայն ԱՄՆ-ը: Դրա մշակմամբ են զբաղվում Ռուսաստանը, Իսրայելը, Գերմանիան եւ Չինաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել