Միլանում բնակվող ռուս ֆեշըն բլոգգեր Դարյան ներկայացել է էլեգանտ լուքով՝ դասական սև ու սպիտակ տոների մեջ, որը սակայն կազմված է ոչ այդքան դասական կոմպոնենտներից: Կոշիկները ծածկող երկար սպիտակ անդրավարտիք, որն անկասկած ամառային զգեստապահարանի must-have է և  սև բլուզ: Լուքն ավարտուն են դարձնում ցայտուն ոսկեգույն հաստ շղթաները և հավաքված մազերը: Այս հագուստով կարելի է գնալ աշխատանքի և երեկոյան միջոցառման շտապելիս, եթե չի բավականացնում ժամանակը, ավելացնել շղթան, վերցնել կլաչ և պատշաճ տեսքով ներկայանալ այդ միջոցառմանը:

 

 

 

 Ռուս ֆեշըն բլոգգեր Աննան, որը թախծոտ մի աղջնակ է, ներկայացել է բարոկկո ոճի մի չափազանց գեղեցիկ կիսաշրջազգեստով: Եվ քանի որ այն ինքնին բավականին արտահայտիչ է, համադրել է նեյտրալ սև հագուստի հետ, չնայած սևն ըստ իս այդքան էլ չի համապատասխանում ամառային տրամադրությանը:

 

 

 Ամերիկուհի բլոգգեր Բին հագնվել է Դիորյան ոճով՝ սմոքինգ մերկ մարմնին: Իհարկե այս դեպքում Բին հագել է  սմոքինգանման զգեստ Haute Hippie: 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել