Ուրախ ենք տեղեկացնել, որ VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը:

Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ:

«Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,- ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիթեր Սիլվերսթոնը:

«Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը մեզ օգնում է առաջ ընթանալ: Այնպես որ, մենք ուրախ ենք համագործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ: Մենք անհամբեր սպասում ենք VivaroBet-ի հետ աշխատանքին՝ ի շահ մեր երկրպագուների գոհունակության»:

«VivaroBet-ում բոլորն ուրախ են լինել «Արսենալ»-ի համաշխարհային բուքմեյքերական գործընկերը: Մենք «Արսենալ»-ի մեծ երկրպագուներն ենք, այս համագործակցությունը VivaroBet-ի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում»,- նշել է VivaroBet-ի հիմնադիր Վիգեն Բադալյանը:

VivaroBet-ը գործարկվել է 16 տարի առաջ Հայաստանում:

«Ստեղծելով մեր սեփական ծրագրերն ու ամեն ինչ անելով «տանը»՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարար, հեշտ և անվտանգ արտադրանք»,- եզրափակել է VivaroBet-ի հիմնադիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել