Սագրադա Ֆամիլիան 137 տարի անց վերակառուցման աշխատանքները սկսելու թույլտվություն է ստացել այն բանից հետո, երբ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին սկսեց կառուցման աշխատանքները 1882 թվականին: 1885 թվականին նախագծի աշխատանքները դադարեցվել էին:

Միայն 2019 թվականի հունիսի 7-ին Բարսելոնայի իշխանությունը թույլ է տվել, որ La Sagrada Familia-ն մինչ 2026 թվականը պետք է պատրաստ լինի: Այսքան ժամանակ եկեղեցին վերակառուցման իրավունք չուներ:

Ավելի քան 100 տարի այն չէին կարողանում վերակառուցել, քանի որ մի շարք խնդիրներ էին առաջանում: Խնդիրներից մեկը Գաուդիի դժվար ճարտարապետական աշխատանքն էր: Նա նոր ճարտարապետության հիմնադիրն էր, որը հիմնված էր կորած գծերի վրա: Գաուդին նախատեսում էր 12 զանգ կառուցել (այնքան, որքան Քրիստոսի աշակերտների քանակն էր): 

Եթե ավարտվի աշտարակներից մեկը, եկեղեցին կլինի Եվրոպայի ամենաբարձր կառույցը (172,5 մ):

Եկեղեցու կառուցողական աշխատանքների դադարներից պատճառները հետևյալն են՝ Գաուդիի մահը, քաղաքացիական պատերազմը և բյուջեում դրամի բացակայությունը:

2017 թվականին La Sagrada Familia-ն դարձավ Իսպանիայում ամենաշատ այցելված վայրը: Ամեն տարի ավելի քան 4,5 միլիոն այցելու վճարում է 17-38 եվրո, որպեսզի մտնի բազիլիկ: 

Եկեղեցին համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգություն, իսկ դրա կառուցման աշխատանքները պետք է ավարտին հասցնեն 2026 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել