Հավանականությունը փոքր չէ, որ արցախյան սահմանային լարվածությունն անուղղակիորեն փոխկապակցված է Անկարայի նկատմամբ ԱՄՆ ճնշումների ուժեղացմամբ՝ պայմանավորված ռուսական Ս-400 ձեռքբերման հարցի հետ։ Եթե այս վարկածը ճիշտ դուրս գա, ենթադրում եմ՝ Էրդողանը կչեղարկի պայմանավորվածությունը։ Կրկին ըստ այդ վարկածի՝ արցախյան ուղղությամբ լարվածության մեծացման պատրվակով Թուրքիայում, ըստ իրավիճակի, կվերանայեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, արդյունքում կհրաժարվեն Ս-400 ձեռքբերման գործարքից։ 

Հ.Գ. Սա ընդամենը վարկած է, որը կարող է սխալ լինել, սակայն չպետք է բացառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել