Hraparak.am-ը գրում է.

Իրանի գերագույն կրոնապետ այաթոլլա Ալի Խամենեին հրաժարվել է որեւէ կերպ պատասխանել կամ արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը փոխանցվել է Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի միջոցով, ով ներկայումս այցով գտնվում է Թեհրանում։ Ըստ Խամենեի պաշտոնական կայքի, Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն հանդիպման սկզբում այաթոլլային փոխանցել է ԱՄՆ նախագահի ուղերձը, ինչին ի պատասխան Խամենեին ասել է, որ ինքը պատասխան չունի այդ ուղերձին եւ չի ունենալու, քանի որ Թրամփին համարում է մարդ, ով արժանի չէ որեւէ պատասխանի։ Թե ինչ է եղել ուղերձի բովանդակությունը, Իրանի գերագույն կրոնապետի կայքում որեւէ դետալ չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ Աբեն առաջին ճապոնացի վարչապետն է, ով վերջին 41 տարում այցելել է Իրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել