Որպես եկող սեզոնի գովազդային դեմքեր Hugo Boss-ի ղեկավարությունն ընտրել է Անյա Ռուբիկին և Ջոան Սմոլսին: Մանեկենուհիները ցուցադրել են դասական աշխատանքային ոճի ողջ շքեղությունը:
Այսօր մեզ մտահոգում է, թե արդյո՞ք բավական լավն է մեր մարմինը լողազգեստ հագնելու համար: Սակայն ընդամենը երկու ամսից, երբ լայնեզր գլխարկներն ու արևահարված մարմինը կմնան անցյալում, այդ մտքերին կփոխարինեն այլ դժվարություններ՝ ինչպե՞ս նորաձևության սիրահարները պայքարեն իրենց հագուստի նախասիրությունների համար գրասենյակային դրես-կոդի պայմաններում:

Հետևաբար գրասենյակային գեղեցիկ հագուստների սիրահարները պետք է սկսեն մտածել աշնանային զգեստապահարանի մասին արդեն այսօր: Եվ այդ հարցում նրանց կօգնի Hugo Boss-ի հավաքածուն:

Անյա Ռուբիկ



Ջոան Սմոլս


Աղբյուր` LADYNEWS.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել