Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ուրախացրել է իր երկրպագուների մեծ մասին։ Մոդելը հայտարարել է, որ հրաժարվում է բնական մորթուց և անցնում է արհեստականի։ Այն մասին նա հայտարարել է Instagram-ի իր էջում։

Նա դստեր՝ Նորթի լուսանկարն է հրապարակել, որը կրում է Քիմի սպիտակ մուշտակը և սև սպորտային գլխարկ՝ փորձելով կրկնօրինակել աստղային մայրիկին։

«Հետաքրքիր փաստ ասեմ․ ես իմ բոլոր սիրելի բնական մորթուց մուշտակները փոխարինել եմ արհեստական կրկնօրինակներով»,– իր միկրոբլոգում գրել է Քիմը։

Այս նորությունն ուրախացրել է աստղի երկրպագուներին: Իսկ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ընկերություններից մեկը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել