Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարող է անձամբ մասնակից լինել օգտատերերի անձնական տվյալների հետ կապված ընկերության խնդիրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ սոցցանցը պետք է անձնական տվյալների գաղտնիությունն ապահովեր 2012-ից։

Նշվում է, որ ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակագրությունը վկայում է այն մասին, որ Facebook-ի թոփ-մենեջերները և Ցուկերբերգը որոշել են դա չանել։

Բացի այդ՝ նամակագրության համաձայն՝ Facebook-ի ղեկավարությունը տվյալների գաղտնիությունն «առաջնահերթ խնդիր» չի համարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել