Խոստովանեմ, ես բոլորովին ֆուտբոլասեր չեմ ու իմ կյանքի ընթացքում մեկ անգամ եմ ֆուտբոլ նայել: Ինձ Հենրիխ Մխիթարյանի հետ կատարվածը հուզում է միայն համակարգային մոտեցման ու երկրում տիրող բարքերի տեսանկյունից: Սակայն Հենրիկի հայտարարությունը էապես փոխում է ամեն բան, եթե տուժածը խուսափում է, ոչ ոք չի կարող նրա իրավունքները պաշտպանել, մենք ունեինք ՀՖՖ-ի նախագահի կողմից ծեծված բժիշկ Վարդան Հովասափյան անունով, որին փորձեցինք օգնել: Վարդան Հովասափյանի իրավունքները պաշտպանելու բոլոր միջոցները ձեռնարկեցինք, մասնավորապես նամակով դիմեցինք նրան, խնդրեցինք հանդիպել ու զրուցել մեզ հետ, հնարավորություն տալ պաշտպանել իր իրավունքները, սակայն ոչ մի արձագանք չգտավ մեր այդ նախաձեռնությունը: Ավելին, մենք գնացինք նրան հյուր ու պարզվեց, որ Հովասափյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի վերևի հերևանն է ու ծեծվածը գտնվում էր ՀՀ ոստիկանապետի անմիջական վերահսկաողության ներքո: Այնպես որ ոչ մեկը չի կարող պաշտպանել դիմացինի իրավունքները, եթե զոհը լռում է:
Այժմ Հենոն դիֆերամբներ է երգում Նեմեցի հասցեին, հավաստիացնելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է, որ ինքը հանդես գա բարձրագույն ակումբներում, խաղա լավ ֆուտբոլ եւ հանդես գա Եվրոպական ավելի լավ ակումբում: Թող էդպես էլ մնա նրա հույին, ոչ ոք նրան օգնել չի կարող, եթե ինքը դա չի ցանկանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել