Plus size ամենահայտնի մոդելներից Էշլի Գրեմը նկարահանվել է անկեղծ լողազգեստով: Աստղը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Նկարում Գրեմը կանգնած է ժայռոտ ծովածոցի ֆոնին: Աստղը գլխավերևում բռնված է ծառի բարակ ճյուղից: Նկարահանումների համար մոդելը դեղին մինի բիկինիով և կուրծքն ամբողջությամբ ծածկող ծաղկավոր տոպով լողազգեստ է ընտրել:

Մոդելի բաժանորդները գնահատել են նրա կերպարը և նշել, որ նա մուսա է հանդիսանում փարթամ կառուցվածքով աղջիկների համար և նույնիսկ մինի բիկինիով հիանալի տեսք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել