Գալուստ Գրիգորիչը աչքալուսանք ա արել: Ասում ա` Լիցկի վերանշանակման մասին իրենք՝ ՀՀԿ-ականները, չեն էլ մտածել, որովհետև Լիցկեն ինքը հակված չէ նորից մարզպետ դառնալ...
Ինչպիսի՜ երջանկություն, ասա` բախտներս բերել ա, որ տրամադրված չի էլի, թե չէ Գալուստ Գրիգորիչները նախդ կողջունեին նման նկրտումները: Ողջունելը ո՞րն ա, մի բան էլ կնպաստեին դրան, բայց դե Լիցկան համեստ ա ու վսյո ժե նամուս ունի (հանկարծ լուրջ չընդունեք), դրա համար ազատել ա գալուստսահակյաններին նման մեղքից:
ՀՀԿ-ի գլխավոր մտքի գիգանտը հայտարարել ա նաև, որ այլ մարզպետների հրաժարականների-նշանակումների հարցն էլ դեռ չեն քննարկել, և այժմ բոլոր մարզպետարաններում կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներից ելնելով էլ կքննարկեն արդեն, թե ով պետք է հրաժարական տա, ով պետք է ազատվի աշխատանքից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/302546376548958
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել