Ամերիկացի դերասանուհի Սիլվիա Մայլզը մահացել է 94 տարեկան հասակում, հաղորդում է TMZ-ն:
Դերասանուհին մահացել է Նյու Յորքում, շտապօգնության մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին: Նա բժիշկներին է դիմել շնչառական խնդիրների պատճառով: Մահվան մանրամասները չեն բացահայտվում:
Մայլզը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Կեսգիշերային կովբոյ» և «Մնաս բարով, իմ գեղեցկուհի» ֆիլմերի համար: Նա նաև նկարահանվել է «Սեքսը մեծ քաղաքում» և «Կյանքը Մարսի վրա» հեռուստասերիալներում: Նրա կարիերայի վերջին գեղարվեստական ֆիլմը «Wall Street: Money Never Sleeps» դրաման էր՝ Մայքլ Դուգլասի և Շայա Լա Բաֆի մասնակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել