Քիանու Ռիվզն աշխարհում ամենաբարի մարդն է թվում։ Դերասանին սիրում են ոչ միայն իր տաղանդավոր խաղի և հաջող դերերի, այլև նրա բարեգործության համար։ Չնայած համաժողովրդական սիրուն՝ դերասանի կյանքը հեշտ չես անվանի։ Դժվար մանկությունը, քրոջ ծանր հիվանդությունը, չծնված երեխայի և սիրելի կնոջ կորուստը. այս ամենն իրենց ծանր հետքն են թողել Հոլիվուդի գլխավոր բարեգործի ճակատագրի վրա։

Վրա հասած դժբախտություններից հետո Քիանուն մենակյաց է դարձել։ Նա չի սիրում աշխարհիկ միջոցառումները, որպեսզի չհայտնվի ֆոտոխցիկների օբյեկտիվներում, սակայն երկրպագուների նկատմամբ նա միշտ բարեհամբույր է։ Ուզում ես լուսանկարվե՞լ, խնդիր չկա։ Ինքնագի՞ր է պետք, եկեք՝ տամ։ Նա աստղային հիվանդությամբ հաստատ չի տառապում, հեշտությամբ կոնտակտի մեջ է մտնում և լուսանկարվում է երկրպագուների հետ։

Վերջերս, սակայն, երկրպագուները մի հետաքրքիր բան են նկատել, որը միավորում է նրա բոլոր լուսանկարները։ Իսկ թե ինչ, եկեք պարզենք միասին։

Քիանու Ռիվզը լուսանկարվելիս երբեք չի դիպչում մարդկանց։

Օգտատերերի մեծ մասը եկել են այն կարծիքին, որ նա պարզապես ջենթլմեն է, որին էթիկետի օրենքները թույլ չեն տալիս փաթաթվել մարդկանց։

Մյուսները մտածում են, թե դերասանը վախենում է, որ իրեն կմեղադրեն ոտնձգությունների մեջ։

Եվս մեկ տարբերակ կա. դերասանը չի ցանկանում օտարների հետ փոխանակվել էներգիայով։

Ինչ էլ որ լինի, միևնույնն է, երկրպագուները երազում են նրա հետ նկար ունենալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել