Արևելյան դիմագծերով ֆեշըն բլոգեր Ջեսիկան հագել է  Eli Saab-ի ոճի ժանյակային զգեստ մետաղական կոշիկներով և  վինտաժային փականով, պայետկայազարդ կլաչով:

 

 

Շվեյցարուհի Կրիստինան հագել է մարմինը կիպ գրկող տրենդային սև ու սպիտակ զգեստ: Մեկնաբանություններում գրեք, եթե գիտեք, թե ինչպես է կոչվում այս զիգզագաձև նախշը: Պատասխանը կգրեմ հաջորդ փոսթում:

 

 

Հաջորդ 2 բլոգերները նախընտրել են երկնագույնի տարբեր երանգներով հագուստ: Սիդնեյցի Ջեսիկան հագել է երկնագույն կոմբինեզոն` լրացնելով այն սև աքսեսուարներով:
Հա

 

 

Իտալուհի Կյարան հագել է մեկուսանի, գետնին հասնող  զգեստ, որը բարձրակրունկներով տեղին կլիներ նույնիսկ կարմիր գորգին: Սակայն զգեստի ճմռթված որակը և տափակ սանդալները լուքը դարձրել են casual:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել