Ինձ համար հետաքրքիր բացահայտում արեցի, որ կա ներքին օգտագործման մշակույթ. երթուղայինի վարորդը կարող է մի քանի անգամ վառիչը շխկշխկացնել՝ ակնարկելով, որ ուզում է ծխել: Եթե որևէ մեկն այդ ընթացքում պրետենզիա չի ներկայացնում, լռությունն ընդունվում է որպես համաձայնության նշան: Ուզում եմ երթուղայինից օգտվող ընկերներս ասեն (ես առողջական պատճառներով արդեն տարիներով չեմ օգտվում), իրե՞նք էլ են ծանոթ էդ կոնսպիրատիվ ընթացակարգին:
Ամեն դեպքում սա ևս մեկ վառ օրինակ ա օրինախախտման շուրջ հանրային կոմպրոմիսի մշակույթի առկայության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10157723335489026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել