168.am-ը գրում է.

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, որոնցում գործի են դրված ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի «Իձումո» ուղղաթիռակիրը: Այդ մասին հայտնել է Sankei թերթը:

Հրատարակության տեղեկություններով՝ զորավարժություններն սկսվել են հունիսի 10-ին: Դրանց նաեւ մասնակցում են ճապոնական «Մուրասամե» եւ «Ակեբոնո» էսկադրային ականակիրները:

Հրատարակությունը նշում է, որ զինավարժանքները նաեւ իրենց առջեւ դնում են Չինաստանի դիմադարձման խնդիր, որը Հարավչինական ծովում զբաղվում է տարածքների ակտիվ յուրացմամբ՝ վեճերի մեջ ներքաշված լինելով Հարավարեւելյան Ասիայի մի շարք երկրների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել