Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտներին, ովքեր վճարում են կատարել ՌԴ կենսաթոշակային ֆոնդին: Այս մասին հաղորդում է RBK-ն:

Դա դիտարկվում է ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրով, որը պատրաստվում է ստորագրման: Այսօր միգրանտները վճարումներ են կատարում Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդին, սակայն կենսաթոշակ չեն ստանում:

ԵԱՏՄ անդամ երկրների միջև կենսաթոշակային ապահովության համաձայնագրով առաջարկում է, որ այն երկիրը, որում միգրանտն աշխատել է և կենսաթոշակային ֆոնդին կատարել վճարումները, պետք է տա կենսաթոշակ ՝ նաև նրա հայրենիք վերադառնալուց հետո:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փաստաթուղթը, հավանաբար, կստորագրվի աշնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել